Բեյոնսեն առաջին անգամ «տղայական» սանրվածք է արել
Բեյոնսեն սիրում է տարբեր կերպարներով հանդես գալ, սակայն, ինչ վերաբերում է մազերին, նա միշտ նախընտրել է երկար սանրվածք: Ինչպես երևում է, ամեն ինչ փոխվում է:
Երգչուհին շոկի մեջ է գցել բոլորին' Instagram-ում տեղադրելով լուսանկարներ, ուր ունի «տղայական»կարճ սանրվածք:
The Mrs.Carter Show World Tour համաշխարհային շրջագայության շրջանակներում Բեյոնսեն կլինի Անգլիայում և Լատինական Ամերիկայում. հենց այնտեղ էլ երկրպագուները կարող են տեսնել իրենց կուռքի նոր սանրվածքը: