Սուրբ Հարության պատարագ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (ուղիղ)
Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում սկսվել է Սուրբ Հարության պատարագը, որին մասնակցում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Մինչ տոնական պատարագը՝ առավոտյան եկեղեցում կատարվել է ժամերգություն, Անդաստանի արարողություն:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան մատուցվել է Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագ, որով սկսվում է զատկական տոնակատարությունը: