Ժավելաջուր խմած 22-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից. «Տաշիր» ԲԿ
Այսօր, ապրիլի 20–ին, կես գիշերն անց, մոտավորապես 00։45 «Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Կաթնառատ գյուղի բնակչուհի, 1996թ–ի ծնված Ն. Ս.–ն՝ սուր թունվորում ժավելաջրից ախտորոշմամբ։ Այս մասին հայտնեցին «Տաշիր» ԲԿ–ի հերթապահ բուժաշխատողը։
Նա նաև նշեց, որ կատարվել է ստամոքսի լվացում, կաթիլային է միացվել և այսօր դուրս է գրվել հիվանդանոցից։