Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի,
Մարտունու, Գորիսի, Սիսիանի, Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին,
Դիլիջանի ոլորաններում և Ջաջուռի լեռնանցքում ձյուն է տեղում:
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության բոլոր
ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ: