Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը
Վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն
Հովհաննես Ղազարյանը: Հանդիպմանը մանրամասն ներկայացվել է «Իմ քայլը»
հիմնադրամի գործունեությունը, նպատակներն ու ծրագրերը:
Էդիլ Հովնանյանի խնդրանքով՝ Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է
հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը` շեշտելով, որ այդ ուղղությամբ
հիմնադրամը նոր սկզբունքներ ու աշխատելաոճ է որդեգրել: Ղազարյանը շեշտել է,
որ հիմնադրամի բոլոր ծրագրերի հիմքում կրթությունն է: Ի տարբերություն այլ
հիմնադրամների, «Իմ քայլը» նախապատվությունը տալիս է ոչ թե առաջատար
համալսարաններին, այլ այն մասնագիտություններին, որոնց պահանջարկն այսօր
երկրում կա:
Էդիլ Հովնանյանը շեշտել է, որ հավատում է կրթության ուժին: Հանդիպմանը
քննարկվել են նաև հիմնադրամի այլ ծրագրերի վերաբերյալ համագործակցության
հաստատումը: