Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի և Պորտուգալիայի նախագահներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը
Պորտուգալիայի Մադեյրա կղզում տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով
տասնյակ գերմանացի զբոսաշրջիկների մահվան առնչությամբ ցավակցկական հեռագրեր
է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր
Շտայնմայերին և Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե
Սոզային:
Հանրապետության նախագահն իր ցավակցությունն ու զորակցությունն է հղել
նախագահներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու
արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: