Բջջային հեռախոսները կարող են բացասաբար ազդել երեխաների վրա
ԱՄՆ-ի գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ սխալ է 2 տարեկանից սկսած երեխաներին սովորեցնել բջջային հեռախոսին: Շատ ծնողներ երեխաներին հանգստացնելու համար հեռախոսի օգնությանն են դիմում:
Գիտնականների պնդմամբ` դրանք կարող են վնասել երեխայի առողջությանը: Արգելվում է նաև խաղեր խաղալ, քանի որ այն կարող է վնասել երեխայի տեսողությանը: Առաջին հերթին այն հանգեցնում է հոգեբանական խնդրի, քանի որ 4-5 տարեկան երեխաներն իրենց ամբողջ օրն անցկացնում են հեռախոսի հետ:
Ամեն ժամանակաշրջանի երեխա մեծացել է ժամանակի տեխնոլոգիաներին համարժեք, սակայն հիմա մի փոքր այլ է: Երեխաները բակային խաղերը փոխարինում են հեռախոսային խաղերով: Դա, ըստ գիտնականների' բացասական կարող է ազդել երեխաների վրա, քանի որ նրանք որպես ընկեր սկսում են դիտել տեխնիկան: