Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը
Իրանը Ազգային բանակի օրվան նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը՝ հայտնում է Tasnim-ը։
Թեհրանում անցկացված արարողության ժամանակ, որին ներկա է եղել նախագահ Հասան Ռուհանին, Kowsar-ը ներկայացրել է իր ունակությունները։
Կատարելագործված իրանական կործանիչը ընդունակ է տանել տարատեսակ զենքեր
եւ օգտագործվում է օդային աջակցության կարճ առաքելությունների համար։
Շքերթի ընթացքում ներկայացվել է նաեւ ռուսական ՀՕՊ Ս-300 համակարգը,
ինչպես նաեւ կառավարման եւ վերահսկման տարատեսակ համակարգեր, ռադարներ,
հրթիռներ եւ արձակման սարքեր, տանկեր, զրահատեխնիկա, անօդաչու սարքեր,
հրետանային սարքավորումներ եւ վերգետնյա ռազմական զենք։