ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը ստանձնել է Ֆրանկոֆոն խմբի նախագահությունը
Ժողովի սկզբում ՀՀ ներկայացուցիչը Խմբի անունից Ֆրանսիայի
պատվիրակությանը հայտնել է այն հսկայական տխրության մասին, որը համակել է
բոլորին՝ Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետալի հրդեհի պատճառով եւ
Ֆրանկոֆոն խմբի համերաշխությունն արտահայտեց Ֆրանսիայի իշխանություններին
եւ ժողովրդին։
Ժողովի ժամանակ դեսպան Տեր-Ստեփանյանը կարեւորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՖՄԿ-ի
միջեւ համագործակցության խթանումը՝ վստահեցնելով, որ Խմբում նախագահող
Հայաստանի պատվիրակությունը կաշխատի երկու կազմակերպությունների միջեւ
համագործակցության առավել սերտացման ուղղությամբ։
Նա նաեւ ներկայացրել է Ֆրանկոֆոն խմբում Հայաստանի նախագահության
ընթացքում նախատեսվող միջոցառումները, այդ թվում՝ Ֆրանկոֆոն խմբի կողմից
հարգանքի տուրքի միջոցառումը Շառլ Ազնավուրին 2019թ․ ընթացքում, ինչպես
նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՖՄԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Հայաստանի
նախագահության համատեղ միջոցառումը՝ «Ապրել միասին»-ի արժեքները խթանելու
վերաբերյալ, 2020թ․-ին։