Երևանի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը 9 ժամով կդադարեցվի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է
իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով
պայմանավորված, ս. թ. ապրիլի 18-ին` ժամը 10.00-19:00-ն, կդադարեցվի Երևանի
Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց 1-36 համարների, Բրյուսով,
Կաշեգործների, Կարա-Մուրզա, Լազո, Բունիաթյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: