Ձյուն է տեղում Հայաստանի երեք մարզերում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 11:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի քաղաքներում, Սյունիքի մարզի «Սիսիան-Զանգեր» հատվածում եւ «Մեղրու սար» կոչվող տարածքում տեղում է ձյուն:
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Ապրիլի 17-ին Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Սանահինի կայարան ընկած հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետեւանքով ժամը 12:00-ից 18:00-ն ճանապարհահատվածը փակ է լինելու:
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 17-ը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետեւանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար: