Սվաճյան փողոցի բակերից մեկում փրկարարները գյուրզա են բռնել
Ապրիլի 12-ին, ժամը 15:05-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում՝ պատի արանքում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: