Խոշոր ու ողբերգական վթար Սյունիքի մարզում. Մահացածը գյուղապետի որդին էր
Սյունիքի մարզում այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, ժամը 17:30-ի սահմաններում
Քաջարան–Կապան ավտոճանապարհի 6.5-րդ կմ հատվածում բախվել են Mercedes
մակնիշի 08 OO 066 համարանիշի և Opel մակնիշի 83 MM 033 համարանիշի
ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի
հետևանքով Mercedes–ի վարորդը տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը
մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բախման հետևանքով 2
ավտոմեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի՝ մահացած
վարորդի և Opel-ի՝ վիրավոր վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի
տեղեկություններով՝ մահացածը Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի գյուղապետ
Ստեփան Պետրոսյանի որդին էր: