Ողբերգական վրաերթ Երևանում․ հետիոտնը տեղում մահացել է
Այսօր՝ ապրիլի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 21:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Հակոբյանը Ford
Transit մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի
Փափազյան փողոց հատվածում՝ Վերին Անտառային 131 շենքի դիմաց, վրաերթի է
ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է:
Վարորդը փախուտի չի դիմել, ահազանգել է 1-03, ժամանած բժիշկները
արձանագրել են հետիոտնի մահը, այնուհետեւ վարորդը ահազանգել է Երևանի
ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: