«Սպայկա»-ի տնօրենի կալանավորման դեմ բողոքողներից մեկը բերման է ենթարկվել
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը բերման է ենթարկվել ոստիկանություն:
Shantnews.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ նա ազատ է արձակվել:
«Քաղաքացին բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարալեու համար: Համապատասխան արձանագրություն կազմելուց հետո նա ազատ է արձակվել»,- ասաց Էդգար Ջանոյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում կայացրեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։
Ի պաշտպանություն նրա` ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց