Քիրստիեն Նիլսենը լքել է պաշտոնը
ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրստիեն Նիլսենը լքել է պաշտոնը։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա երախտագիտություն է հայտնել նախարարին ծառայության համար և հայտարարել, որ նրան ժամանակավորապես կփոխարինի ԱՄՆ միգրացիոն և մաքսային վերահսկողության ծառայության պետ Քևին Մաքելինենը։
Axios պորտալի հաղորդմամբ՝ նախագահը դժգոհ է եղել Նիլսենից՝ միգրացիոն հարցում հստակ դիրքորոշման բացակայության պատճառով, հատկապես կապված Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման և անօրինական ներգաղթյալների արտաքսման հարցերի հետ։ Թրամփն անձամբ չի հայտնել կադրային վերադասավորման պատճառը։