Երիտասարդները մաքրել են Ախալքալաքում ավերված սրբատեղին
Այսօր Ախալքալաքում մի խումբ երիտասարդներ հավաքվել են և միասին մաքրել
օրեր առաջ ավերված վանքի կոտրված սրբապատկերներն ու շրջակա տարածքը: Այս
մասին հայտնում է jnews.ge-ն։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Խուլգումո գյուղի երիտասարդներն ուխտի գնալով
Ճգնավոր վանք սրբատեղի, տեսել էին, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է
արված, սրբապատկերները կոտրված են ու թափված:
Ախալքալաքի ոստիկանությունը հետաքննություն է վարում Վրաստանի ՔՕ 259-րդ
հոդվածի առաջին մասով, այն է՝ «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի
օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված
վնաս պատճառելը»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի
ժամկետով ազատազրկում: