Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Գագիկ Ծառուկյանն իր Facebook-յան էջում շնորհավորել է կանանց մայրության և գեղեցկության տոնի առթիվ.
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր. Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ
Մայրության և գեղեցկության տոնի՝ ապրիլի 7-ի առթիվ: Ձեր անսահման սիրուն,
նվիրվածությանն ու հոգատարությանը աշխարհում ոչինչ և ոչ ոք չի կարող
փոխարինել: Մայրական օրհնությունն ու քնքշանքը ամենամեծ պահապան ուժն է, որ
կարող է ուղեկցել յուրաքանչյուր մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Ձեր
զավակների համար Դուք անկրկնելի եք. անգնահատելի է Ձեր դերը ընտանիքում,
հասարակությունում և պետության մեջ և Աստվածածնի ավետման այս օրը ցանկանում
եմ, որ Սուրբ Մարիամ Աստվածածինը պահապան լինի աշխարհի բոլոր հայ
ընտանիքներին: