Մութ ամպեր են կուտակվում Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և նրա քաղաքապետ որդու գլխին. նրանց մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ
Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին է դիմել Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ, 54-ամյա Նորիկ Վարդանյանը, և հայտնել, որ 2006թ. ինքը պետությունից գնել է Չարենցավան-Արզական խաչմերուկում գտնվող նախկին բենզալցակայանը և այն իր միջոցներով վերագործարկել ու կառուցել
գազալցակայան:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, Ն. Վարդանյանը Ս.
Խաչատրյանին տեղեկացրել է, որ 2009 թվականին Կոտայքի նախկին մարզպետ
Կովալենկո Շագգալդյանը ստիպել է իրեն, որպեսզի իրեն պատկանող նշված
գազալցակայանի հարյուր տոկոսի կեսը ձևական՝ 150 հազ. դրամով, վաճառի իր
որդուն՝ Հակոբ Շահգալդյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Շահգալդյանը ներկայումս հանդիսանում է
Չարենացավանի քաղաքապետը:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ՀՀ քրեական
դատավարության 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու
նպատակով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում հատկանիշներով դիմումն
ուղարկվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: