Մենք գիտենք՝ ինչպես են Ադրբեջանի իշխանությունները «վերականգնում» հայերի մասին հիշատակը. Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղում քաջատեղյակ են, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները «վերականգնում» հայերի մասին հիշատակը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Տեղեկատվական գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, երբ մեկնաբանում էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը «ազատագրումից հետո Ղարաբաղը վերականգնելու» մտադրության մասին:
«Մենք քաջատեղյակ ենք, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները դա անում՝ հայկական խաչքարերի ոչնչացումը Ջուլֆայում, հայկական, հրեական, ռուսական գերեզմանատների ոչնչացումը Բաքվում, հայկական Բաքվի, ինչպես նաեւ այլ բնակավայրերում հայերի հետքերի ոչնչացումը: Նրա տիկինը հայտարարել է, որ արցախյան քաղաքներում կծածանվեն ադրբեջանական դրոշները: Ադրբեջանում անգամ կանայք եւ երեխաներն են լցված ատելությամբ»,-փատել է Բաբայանը:
Այդ առնչությամբ Դավիթ Բաբայանը հիշեցրել է, որ կա երկու տարբերակ Արցախում Ադրբեջանական դրոշներ ի հայտ համար. կամ Ադրբեջանը կճանաչի Արցախը եւ այդժամ Ստեփանակերտում կարող է հայտնվել ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը, կամ ադրբեջանական մեծաքանակ գերիներ շարքով կանցնեն: «Թող ուսումնասիրեն Երկրորդ համաշխարհային պատերազմի քրոնիկոնը: Ընտրությունն Ադրբեջանինն է»,-խորհուրդ է տվել Դավիթ Բաբայանը: