ԱՄՆ-ն այլևս չի կարող ընդունել ներգաղթյալներին․ Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներգաղթային համակարգը ծանրաբեռնված է: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային գոտի կատարած այցի ընթացքում:
Թրամփը նշել է, որ երկիրն այլև չի կարող ընդունել ներգաղթյալներին:
ԱՄՆ նախագահը նաև հերքել է Մեքսիկայի, Հոնդուրասի, Գվատեմալայի և Էլ Սալվադորի առաջնորդների հետ առաջիկա հանդիպման մասին լուրերը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու համար նախագահ Թրամփը փետրվարի 16-ին երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշում էր կայացրել: