Ս-400-ների Ռուսաստանի առաջարկությունն ավելի շահավետ է, քան ԱՄՆ Patriot-ներինը. Էրդողան
Թուրքիան շարունակում է վճարումներ կատարել Ռուսաստանի հետ Ս-400 ՀՀՊ համակարգերի գնման մասին համաձայնագրի շրջանակում։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ը չի ներկայացրել նման պայմաններ Patriot-ների ձեռքբերման համար, տեղեկացնում է Reuters-ը։
«Ս-400-ները կարեւոր տեղ են զբաղեցնում մեր բանակցություններում։ ԱՄՆ փաստարկները բոլորովին ճիշտ չեն։ Մենք ավարտել ենք Ս-400-ների գնման գործընթացը, եւ մեր վճարումները շարունակվում են»,- ասել է Էրդողանը լրագրողներին։ Ս-400-ների Ռուսաստանի առաջարկությունն ավելի շահավետ է, քան ԱՄՆ Patriot-ներինը, նշել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն ասել էր, որ Ս-400-ների գործարքի չեղարկումն անհնար է։
Նշենք, որ ապրիլի 3-ին, ելույթ ունենալով Վաշինգտոնում, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան առաջարկել է Միացյալ Նահանգներին ձեւավորել տեխնիկական աշխատանքային խումբ, որոշելու համար, որ Ս-400-ները սպառնալիք չեն ներկայացնում ԱՄՆ կամ ՆԱՏՕ ռազմատեխնիկայի համար։ «Ս-400-ները չեն ինտեգրվի ՆԱՏՕ համակարգում, ուստի մենք առաջարկում ենք Միացյալ Նահանգներին ստեղծել տեխնիկական աշխատանքային խումբ, որպեսզի համոզվեն, որ այդ համակարգը սպառնալիք չի ներկայացնում ոչ ամերիկյան F-35 կործանիչների, ոչ ՆԱՏՕ համակարգերի համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ Ս-400-ների գործարքը կայացել է, եւ Անկարան չի նահանջի դրանից։
Ավելի ուշ նույն օրը ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային կոչ է արել ընտրություն կատարել։
«Թուրքիան պետք է ընտրություն կատարի։ Նա ցանկանում է մնալ կարեւոր գործընկեր ամենահաջող ռազմական դաշինքո՞ւմ, թե՞ վտանգել այդ գործընկերության անվտանգությունը՝ նման ոչ խելամիտ որոշումներ ընդունելով, որոնք խափանում են մեր դաշինքը»,- ասել է Փենսը Վաշինգտոնում ՆԱՏՕ միջոցառման ժամանակ։
Նախօրեին Չավուշօղլուն ասել էր, որ Ս-400-ների գործարքը չեղարկելն անհնա