Գրքի շնորհանդես՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում
Ապրիլի 5-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Հիդրոմետ ծառայության աէրոլոգիական աշխատակից Դավիթ Համբարձումյանի Ապրումներ բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրքի շնորհանդեսին ներկա էին Հիդրոմետ ծառայության տնօրեն Արմեն Դպիրյանը, ԱԻՆ համակարգի աշխատողների արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ:
Ժողովածուն հեղինակի առաջին գիրքն է: Այն տպագրվել է ԱԻՆ աշխատակիցների արհեստակցական կազմակերպության օժանդակությամբ:
Միջոցառման ընթացքում Դավիթ Համբարձումյանը հատուկ շնորհակալություն հայտնեց նախարար Ֆելիքս Ցոլակյանին աշխատակիցների ստեղծագործական մտքին օժանդակելու և նախաձեռնողականությանը օժանդակելու համար:
Հեղինակը միջոցառման մասնակիցներին նվիրեց իր ժողովածուն:
Հանդիպումն ավարտվեց Դավիթ Համբարձումյանի ասմունքով: