Հայաստանը նպատակահարմար է համարում անցնել «Գազպրոմի» հետ գազի գնի հնգամյա համաձայնագրի
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է համարում անցնել «Գազպրոմի» հետ գազի գնի հնգամյա համաձայնագրի՝ գազի գնի ամենամյա սահմանման փոխարեն։ Այս մասին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտնել է նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ծայրահեղ կարեւոր է Հայաստանին մատակարարվող բնական գազի գների առնվազն հինգ տարով սահմանման կարգի մասին համաձայնագրի համաձայնեցման եւ ստորագրման աշխատանքների անցկացումը, որը գազի գների սահմանման սակագնային քաղաքականության մեջ որոշակիություն ունենալու հնարավորություն կտա»,- ասել է Մելքոնյանը։