ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համալրվել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը կհամալրվի նոր անդամներով:
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը համալրել նոր անդամներով` համաձայն հավելվածի»:
Խորհրդի կազմում կընդգրկվեն ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ուրիշներ: