Այս տարի լոլիկի գները պետք է բավականին նորմալ եւ ընդունելի լինեն. Փաշինյան
Մեր հաշվարկների համաձայն, այս տարի նախորդ տարվա համեմատ լոլիկի 40 հազար տոննա հավելյալ պահանջարկ ենք ունենալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ նման պահանջարկի պայմաններում լոլիկի գները պետք է որ բավականին նորմալ եւ ընդունելի լինեն: