Եղանակը Հայաստանում
Հայաստանի առանձին շրջաններում ապրիլի 5-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին էլի մի քանի աստիճանով կբարձրանա։ Ինչպես տեղեկացրել են NEWS.am-ին «Հայպետհիդրոմետից», Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +14+16։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,
Լոռիում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+16,
Տավուշում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +13+16,
Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+17,
Արմավիրում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+17,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +18+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+15,
Արցախում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +14+18։