Ոնց որ բոլոր նախարարությունները փակենք, հա՞. վարչապետը՝ գյուղնախարարության «ակտիվության» մասին
Կառավարության ապրիլի 4-ի նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը մի քանի իրար հաջորդող հարցերի զեկուցողն էր: Հերթական հարցի զեկուցման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց.
«Պարոն Գևորգյան, գյուղատնտեսական սեզոնի հե՞տ է կապված, թե՞ նախարարության փակման, որ գյուղնախարարությունն էսքան ակտիվ է: Ոնց որ փակենք, հա՞, բոլոր նախարարությունները: Կառավարությունը չի հասցնում Գյուղատնտեսության նախարարության հետևից»: