Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում. ՀՀ նախագահի թոռներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի թոռնիկներն ապրիլի 4-ի վաղ առավոտյան այցելել են Ծիծեռնակաբերդի բարձունք և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լուսանկարը հրապարակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Facebook-յան էջում:
Լուսանկարում նախագահի տիկին Նունե Սարգսյանն իր թոռների հետ կանգնած է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Նկարին կից արվել է գրություն, որում ասվում է.
«Հայրենասիրության դաս Գաբրիել, Արմեն և Սավանա Սարգսյանների համար Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հիշողությունը տարիք ու ժամանակ չի ճանաչում»: