Վարչապետը դատարանում ցուցմունք տվեց Հայկ Սարգսյանի ու մանարխի գործով
«Ելք» դաշինքի շտաբի պետ Հայկ Սարգսյանը մարտի 31-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 9 հոգով գտնվել են Մալաթիա վարչական շրջանի Անդրանիկի 53 շենքում եւ «Ելք» դաշինքի թռուցիկներն են բաժանել: Երբ որոշել են հեռանալ բակից, նկատել են, որ մեքենային ամրացված դրոշը չկա, եւ հետաքրքրվել են, թե ով է տարել: Բակում հավաքված մարդիկ ցույց են տվել Արթուր Այվազյանին: Նշենք, որ Արթուր Այվազյանը` Մանախը, 15 տարվա ազատազրկման է դատապարտված եղել՝ Հոկտեմբերի 27-ի գործով կարեւորագույն վկայի սպանությունը պատվիրելու եւ իրագործելու համար: Հայկը անձամբ մոտեցել է Մանախին եւ խնդրել է դրոշը հետ վերադարձնել: Սակայն Մանախը ագրեսիվ կերպով ասել է, թե ինչու են դրոշը քարոզչության համար օգտագործում, այն ինքը տարել, դրել է ընկերոջ գերեզմանին: Հայկի և Մանախի միջեւ սկսվել է տհաճ խոսակցություն, որից հետո Մանախը առաջինը հարվածել է Հայկին, ինչից հետո Հայկը իր ձեռքում եղած իրերը շպրտել է Մանախի ուղղությամբ որից էլ վերջինս ստացել է վնասվածքներ և արյունահոսել է: Արդեն արյունահոսելով Մանախը հանել է թմբուկավոր ատրճանակը եւ ուղղել Հայկի վրա ցանկանալով կրակել մարտակաան ատրճանակով, սակայն այն վնասազերծվել է «Ելքի» անդամներից մեկի՝ Գառնիկի կողմից: Ինչից հետո Հայկը «Ելք» դաշինքի մյուս անդամների հետ միասին լքել են դեպքի վայրը և զանգահարել այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, վերջինս տեղեկանալով դեպքի մասին կանչել է Հայկին Ելքի նախընտրական շտաբի մոտ ասելով, որ հետդ բեր նաև Մանախից խլած մարտական ատրճանակը: Արդեն Ելքի շտաբի մոտից Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթեր է մտնում և պատմում դեպքի մասին:
Երեկ դատարանում այս մասին ցուցմունք տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այս գործով անցնում է որպես վկա, քանի որ հանցագործության գործիք ատրճանակը ինքն է հանձնել իրավապահներին։