Հայկական Սևանում դուք իսկական «ռումբ» կգտնեք. «Կոմերսանտ»
Kommersant-ի թղթակիցը, որն այցելել է Հայաստան, իր տպավորություններիը ներառել է նյութում: Նա, մասնավորապես, գրել է.
«Հայաստանն այսօր. ցանկանում էի մայիսյան տոներին շարունակել
ճանապարհորդությունս, բայց ճամփորդելը գումար է, նյարդեր, աժիոտաժ:
Այդուհանդերձ, եթե արդեն տրամադրվել եք, անպայման մեկնեք ճամփորդության:
Պարզապես լեռների, լճերի, Հայաստանի ողջ բնության բնապատկերները, Հայաստանի
տեսարժան վայրերը, կոլորիտն ու բույրերն, իմ կարծիքով, ունայնություն չեն
հանդուրժի: Վայելել հայկական այդ թունդ, խիտ սուրճը, որ եփված է ավազի մեջ
ու անընդհատ ինչ-որ տեղ շտապել, ինչ-որ տեղից ուշանալ՝ ժամացույցին
նայելով, նույնքան անհեթեթ է, որքան 2 րոպեում փորձել պատմել աշխարհի
առաջին քրիստոնյա պետության հնագույն հուշարձանների մասին: Այս թեմային ես
մի օր առանձին հաղորդաշար կնվիրեմ: Եղանակն, ինչ խոսք, ճամփորդելու համար
ամենից հարմարն է:
Դեռ չկա այն տանջող տապը, բայց արդեն շուրջբոլորը կանաչ է, ծաղկած, իսկ
օդն այնքան է հագեցած թարմությամբ, որ կարելի է վայելել, ինչպես տեղի
ամենակարևոր դելիկատեսը: Ի դեպ, ուտելիքների մասին՝ խորոված, քյաբաբ,
տոլմա. առանց նույնիսկ մեկ գրամ հեգնանքի կարելի է ասել՝ այս հրաշալի
ճաշացանկը և շատ ու շատ այլ համադամներ ձեզ կառաջարկեն տարածաշրջանի շատ
վայրերում: Այդ պատճառով մեկնում ենք Սևան՝ ճաշակելու հատուկ ուտեստներ:
Դրանց մեջ է խեցգետնից պատրաստված քյաբաբը. դա ուղղակի ռումբ է, հրաշահամ
մի ուտեստ: Իսկ Գառնի-Գեղարդ ճանապարհին ես խորհուրդ կտայի փորձել նրբահամ
ձկնային ուտեստներ, պարզապես ներքևում, այնտեղ, ուր հոսում է Ազատ գետը,
Գառնիից անմիջապես հետո, ճանապարհը հարցրեք տեղացիներից. այնտեղ ձկնային
համեղ ուտեստներ կարող եք ճաշակել նույնիսկ սրճարանում: Պատրաստում են
բանջարեղենով և համեմունքներով, այնքան նրբահամ է, որ դուք նման բան երբեք
չեք փորձել: Իսկ ստերլետը գրիլ են անում, այն նույնպես բավական համեղ է:
Խնդրեմ, ես արդեն պետք է շտապեմ, թեպետ դեռ նոր-նոր էի սկսել Հայաստանի
մասին պատմել»: