Ի՞նչի մասին են խոսել քննիչն ու Փաշինյանը հեռախոսով
«Մոնախ» մականունով Արթուր Այվազյանի դեմ
հարուցված քրեական գործի շրջանակում այսօր վկայի կարգավիճակում հարցաքննվել
է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պատմել է,
որ 2017 թվականի մարտի 31-ին՝ նախընտրական քարոզարշավի վերջին օրը,
հարձակում է եղել «Ելք» դաշինքի նախընտրական շտաբի և շտաբի անդամ Հայկ
Սարգսյանի նկատմամբ:
Դատարում պաշտպան Հայկ Ալումյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին, թե արդյո՞ք
նա նախկինում ճանաչել է նախաքննությունը վարող քննիչ Սուրեն Նավոյանին,
Փաշինյանն ասաց, որ չի ճանաչել մինչ նախաքննությունը, նախաքննության
ժամանակ հարցաքննել է իրեն, մեկ անգամ էլ հեռախոսով են խոսել: Իսկ
հեռախոսային խոսակցության ժամանակ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք
նախաքննությունն ավարտվել է: Բացի այդ, քննիչն արդեն 2018-ի ապրիլյան
դեպքերի ժամանակ իր աջակցությունն է հայտնել թավշյա հեղափոխությանը, ասել է
Փաշինյանը: