Հայաստանն ազատազրկվածների թվի կրճատման առաջատարներից է Եվրոպայում․ ԵԽ զեկույց
100 հազար բնակչի հաշվով Հայաստանում ազատազրկվածների քանակը նվազել է 8,7 տոկոսով, և դա 6-րդ ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում։ Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի՝ այսօր հրապարակված զեկույցում։ Առաջատարներն են Ռումինիան (-16%), Բուլղարիան (-15%) և Նորվեգիան (-11.6)։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանում ամեն 100 հազար բնակչի «բաժին է ընկնում» 118,9 բանտարկյալ։
Սա 2018 թվականի ցուցանիշն է, իսկ նախորդ զեկույցի համաձայն՝ 2016 թվականին, նույնքան բնակչի հաշվով կար 130,3 բանտարկյալ։