Տավուշի թեմի առաջնորդը մարզպետի հետ այցելել է Ապրիլյան պատերազմում զոհված Վլադիմիր Ալիխանյանի ընտանիքի
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մարզպետ Հայկ Չոբանյանի հետ Ապրիլյան պատերազմի 3-րդ տարելիցի օրն այցելել է Ալիխանյանների ընտանիքին: Այս մասին տեղեկացնում են Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից:
Դիլիջանցի Ալիխանյանների ընտանիքն արդեն 3-րդ տարին է անցկացնում առանց իրենց որդու՝ Վլադիմիր Ալիխանյանի, որը զոհվեց 2016 թվականի ապրիլի 3-ին, Ջաբրայիլում: Վլադիմիրը տանկիստ նշանառու-օպերատոր էր: