Սոֆիա Ռոտարուի գեղեցիկ մնալու գաղտնիքները
Այսօր երգչուհի Սոֆիա Ռոտարուն դարձավ 66 տարեկան: Հազարավոր երկրպագուներ, որոնք հիացած են նրա երիտասարդ գեղեցիկ ձայնով, ինչպես նաև անթերի կառուցվածքով, զարմանում են, թե ինչպես է հաջողվում երգչուհուն այդ տարիքում այդքան գեղեցիկ ու երիտասարդ մնալ: Սոֆիա Ռոտարուն լրագրողների հետ կիսվել է իր երիտասարդ մնալու գաղտնիքների մասին: Երգչուհին ասում է, որ կնոջ երիտասարդության վրա մեծ ազդեցություն ունի աշխատանքը, խոր քունը: Ռոտարուն նշում է, որ ինքը դասական երաժշտության ներքո է քնում: Երգչուհին գեղեցիկ կառուցվածք ունի սպորտով զբաղվելու շնորհիվ :Երգչուհին չի ժխտել պլաստիկ վիրահատություններին դիմելու փաստը, բայց կանանց խորհուրդ չի տալիս գնալ այդ քայլին:Նա ասել է, որ պլաստիկ վիրահատությունների պետք է դիմել այն դեպքում, երբ սեփական ուժերդ այլևս չեն բավարարում երիտասարդ մնալու համար:
«Ես հավատացյալ մարդ եմ, և հենց հավատն է, որ ինձ օգնում է հաղթահարել դժվարությունները»,-ասել է երգչուհին: