Երևան, 10.Հոկտեմբեր.2024, 00:00 |
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Գազել»-ի՝ ողբերգա... Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավ... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրա... Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը ... Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կե... Փաշինյանը Ճապոնիայի վարչապետին հրավիրել է Հայ... Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի ... Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության ... Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի ... ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել դպրոցում հա... Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Opel»-ը ... Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանությ... Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցա... Հայտնի է ՝ ով է դպրոցականի նկատմամբ անառակաբա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... Մանրամասներ՝ Սպիտակ-Գյումրի ճանապարհին տեղի ո... Կադրեր՝ ինչպես են ԱԱԾ աշխատակիցները ձերբակալո... ԱՄՆ-ն մարտական ​​ինքնաթիռների ևս մեկ էսկադրիլ... Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբեր... Բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վիր... ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանութ... Ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուս... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ջոն Կիրակոսյա... ՀՀ քաղաքացիները՝ ընդդեմ հայերի ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրա... Քննարկվել է աղետի գոտում գյուղատնտեսության ոլ... Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունե... Պարեկներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահա... Շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հ... Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացվ... «Անարդար փաստաթուղթը գին չունի». Կոբախիձեն ան... Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ... Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց ... Անահիտ Մանասյանը մեկնաբանել է արդարադատության... Ի՞նչ անել սթրեսի մակարդակը կառավարելու համար.... Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը երկրի տարածք... Կառավարությունը շուրջ 1,4 միլիարդ դրամ է հատկ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ նորություններ կան Վեդիի դպրոցից ԲԿ տեղափ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Ընթանում է Կառավարության նիստը. Ուղիղ Արձանագրվել է 23 պատահար․ 3 մարդ զոհվել է «Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի... Պետք է պատրաստել հասարակությանը Բաքվում կայան... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գազ չի լինելու Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկ... ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ գործարարից խլելու փորձեր... Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովոր... Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գոր... Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են,... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մ... Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-... Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025... Շարժման աջակից գործարարներին ճնշում են. «Հրապ... «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». մարզպետը «Լիսկայ... ՔՊ-ականների եւ Քյարամյանի «սերը» փոխադարձ է. ... 24 ժամ ջուր չի լինելու Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը նոր գործա... Փարիզում քննարկվել են Ադրբեջանում ապօրինաբար ... Տեն Հագն անընդհատ արդարացումներ է փնտրում․ Սա... Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆ... Հիմնանորոգվում և վերակառուցվում են կրթական հա... Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դ... Ֆիզիկական ներգործության և սառը զենք կրելու հա... Հիստերոսկոպիա․ ո՞ւմ է ցուցված Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղ... Մանրամասներ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին տեղի ու... Պատերազմից 4 տարի անց հաստատվել է անմահացած Հ... Իրանական հարձակումն ագրեսիվ էր, բայց ոչ ճշգրի... Աշտարակի նախկին ՃՈ-ի հարևանությամբ Hyundai-ն ... Սպասվող գեոմագնիսական փոթորիկը մեզ կհարվածի հ... Ռոնալդուն հանդիպել է Ալ-Նասրի ղեկավարության հ... 48-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակա... Քննարկեցինք կադրային հարցեր. Փաշինյանը տեսանյ... Ալեքսանդր Պետրակովը Ֆարերյան կղզիների դեմ խաղ... Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնել... Որտե՞ղ չի կարելի ծխել Կրթությունը գործիք է՝ մարդուն առնչակցել սեփակ... Մանրամասներ՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած վ... Արտյոմ Սուջյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր ... Թուրքիան դատապարտել է Պակիստանում տեղի ունեցա... ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած... «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադր... Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ղազախստան «Գիտեմ՝ ինչպիսի դաժան օրեր են ապրում Բաքվում ... Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցե... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրա... Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է ... Իրանում քննարկվում է Միջուկային զենքի չտարածմ... Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպան... Արփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավոր... Հայաստանը մասնակցել է աշխատանքներին, բայց հետ... Պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դե... «Մամա, հույսդ չկտրես, գալու եմ…»․ Բաքվի նույն... Ավարտվել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիր... Շինանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ը...

2018 թ. Օրբելյանը 194 օր բացակայել է աշխատանքից. վարչապետը՝ Օպերային թատրոնի աշխատակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների: «Այս առումով մշակութային փոփոխություն ասելով ես նկատի ունեմ նաև եթե ոչ առաջին հերթին, ապա առնվազն առաջիններից մեկը օրենքի և օրինականության նկատմամբ մեր վերաբերմունքը՝ որպես այդպիսին: Մեր այսօրվա քննարկումը նվիրված է իմ կողմից շատ հարգված գործիչ Կոնստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Երբեմն լրատվությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կոնստանտին Օրբելյանին հեռացրել են Օպերայից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, և ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կոնստանտին Օրբելյանը, համենայն դեպս մինչև այդ հրամանը, Օպերայում զբաղեցնում էր տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ խնդիրներ են ծագել սրա հետ կապված», – դիմելով Օպերայի աշխատակիցներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առաջարկել է փաստարկների վրա հիմնված խոսակցություն անցկացնել:

«Եթե այդ փաստարկները ճիշտ են, ուրեմն որոշումն էլ է ճիշտ, եթե փաստարկները սխալ են, ուրեմն որոշումն էլ է սխալ: Հակառակ դեպքում մեզ պետք է շատ հստակ չափանիշ որդեգրել, թե ինչպես ենք գնահատում որևէ իրավիճակ:

Առաջինը՝ պարոն Օրբելյանին տնօրենի պաշտոնում նշանակվելու հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով: Ինչո՞ւ է այս հարցը քննարկվել, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ: Նկատի ունեմ, որ այս քննարկումը կառավարության կամ նախարարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել: Իսկ օրենքը կառավարության և մշակույթի նախարարության վրա շատ հստակ դնում է պարտավորություն, ոչ թե հայեցողություն, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ: Սա մեր օրենքի պահանջն է:

Հաջորդ կետը՝ ինձ ասվում է հետևյալը. 2017 թվականի ընթացքում պարոն Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ՝ Կանադա, Լիտվա, Ավստրալիա, 7 անգամ ՌԴ, հիմնականում Մոսկվա, 2 անգամ ԱՄՆ և Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017 թվականի ընթացքում 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից: 2018 թվականի ընթացքում 174 օր բացակայել է աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում: Այսինքն, ընդհանուր առմամբ 194 օր բացակայել է աշխատանքից: 2019 թվականի տվյալները նույնպես կան:

Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են 92 մլն դրամի խախտումներ: 2017-2018 թվականների ընթացքում վերականգնվել է ընդամենը 10 մլն 576 հազար 400 դրամը: Եթե վերականգնվել է, նշանակում է՝ այդ խախտումներն ընդունվել են որպես այդպիսին:

Նախարարության կողմից մի քանի անգամ արձանագրվել են մի շարք օրենքների խախտումներ գործունեության մեջ, օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են, այդ մարդիկ դիմել են նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են դիմումներում բարձրացված հարցերը, և պարզվել է, որ հիշյալ աշխատակիցների աշխատանքից ազատումն իրականացվել է օրենսդրության խախտումներով: Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել օրենսդրության խախտումները վերացնելու կապակցությամբ, սակայն պարոն Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները՝ ներկայացնելով չհիմնավորված պատճառաբանություններ:

Հաջորդը՝ 2016 թվականի կեսերից պարոն Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: 2017 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները դրվել են գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա, 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39Ա հրամանով Օրբելյանն առանց մրցույթի նշանակվել է թատրոնի տնօրեն՝ շարունակելով զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, իսկ օպերային թատրոնի տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի N 228Ա հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը, և ներկայում այդ հաստիքը կոչվում է՝ գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր: Փաստացի Օրբելյանը թատրոնում զբաղեցնում է երեք հաստիք՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի: Ի պատասխան հարցմանը՝ թատրոնի իրավաբանը նշում է, որ Կոնստանտին Օրբելյանն աշխատում է 0,5 դրույքով որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ իրենց հաստիքացուցակում գրված է 2 պաշտոնների 2 լիարժեք հաստիք: Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների մեկնաբանությամբ Հայաստանի օրենսդրությամբ գեղարվեստական ղեկավարը և տնօրենը երկուսն էլ հանդիսանում են ղեկավար պաշտոններ, ուստի չէին կարող միավորվել մեկ անձի գործառույթներում:

Սրանք փաստեր են, որոնք պաշտոնապես ներկայացվել են:

Նախապես ասեմ, եթե պարզվի, որ ներկայացված տեղեկանքում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, դրա հեղինակը տեղում աշխատանքից կազատվի: Երկրորդ, շատ վատ և սխալ տպավորություն է ստեղծվում, թե Կոնստանտին Օրբելյանն Օպերայում զբաղեցրած իր բոլոր պաշտոններից ազատվել է: Իրականում դա այդպես չէ, և եթե հենվենք այս տեղեկանքի վրա, այս պահին գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր է:Մեր պետության այսօրվա քաղաքականությունն այնպիսին է, որ տնօրենի, այսինքն՝ մենեջերի և գեղարվեստական ղեկավարի հաստիքները տարբեր են: Այսօր բոլոր թատրոններում գործում է այդպիսի համակարգ. եթե օրենքը վատն է, նույն տրամաբանությամբ կարող ենք հավաքվել, հիմնավորումները լսել, հասկանալ, թե ինչու է վատը: Եթե օրենքը գործում է, ուրեմն պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ», – ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ հարգում է Կոնստանտին Օրբելյանին և մի քանի անգամ զրուցել է նրա հետ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այս խնդիրը չի կարող լուծվել ո՛չ անձնական համակրանքների, ո՛չ հակակրանքների տիրույթում. «Այս խոսակցության իմաստը և նպատակը պետք է լինի օպերային թատրոնի իրավիճակի առողջացումը, դրա համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը և երկրում մշակութային կյանքի զարգացումը: Այժմ պարոն Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավար, ենթադրում եմ, որ տնօրենի պարտականություններն այս պահին կատարում է իր տեղակալը, ով իր կողմից է նշանակված, այսինքն՝ Օպերայի թիմի աշխատանքում այս պահին որևէ բան խաթարված չէ: Շարունակեք բնականոն աշխատել: Ես կսպասեմ ձեր փաստարկներին և միասին կկայացնենք որոշումներ»:


Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանում մշակույթի խնդիրը մենեջմենթի մեջ է, և պետք է համատեղ ջանքերով աշխատել այն լուծելու ուղղությամբ: «Ես չեմ կարողանում ընդունել, որ բարձր մակարդակի բեմադրությունները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում: Ես այդ թեմային արդեն անդրադարձել եմ: Երբ երկու օր առաջ ասացի, որ նաև մշակութային գործիչների մեջ ինչ-որ դիսոնանս կա այս հարցում, նկատի ունեի այն, որ մեր գործիչների մի մասն այդ մտահոգությունը չեն կիսում և ասում են՝ սա էլիտար արվեստ է, ոչինչ, թող գան նրանք, ովքեր հասկանում են: Ես ասում եմ՝ ոչ, մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանում բարձր մակարդակի արվեստից գնալով ավելի մեծ թվով մարդիկ հասկանան: Ես չեմ կարող հասկանալ, որ Հովհաննես Չեքիջյանի համերգը տեղի է ունենում կիսադատարկ դահլիճում. դա ինձ համար վիրավորանք է՝ որպես վարչապետ, որպես քաղաքացի և ընդհանրապես որպես մարդ: Սա խորքային խնդիր է, որը պետք է լուծենք միմյանց հետ», – ընդգծել է վարչապետը:

 

 

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Գազել»-ի՝ ողբերգա... Բժշկական կենտրոնից հիմնարկ տեղափոխված կալանավ... Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տիգրա... Մի խումբ ծնողներ գնացել են ԱԱԾ՝ իրենց բողոքը ... Կոտայքում թմրանյութ և վարորդական իրավունքի կե... Փաշինյանը Ճապոնիայի վարչապետին հրավիրել է Հայ... Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի ... Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության ... Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցածի ... ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել դպրոցում հա... Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Opel»-ը ... Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանությ... Մեքենան բախվել է ծառին. վարորդը մահացել է Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցա... Հայտնի է ՝ ով է դպրոցականի նկատմամբ անառակաբա... Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նա... Մանրամասներ՝ Սպիտակ-Գյումրի ճանապարհին տեղի ո... Կադրեր՝ ինչպես են ԱԱԾ աշխատակիցները ձերբակալո... ԱՄՆ-ն մարտական ​​ինքնաթիռների ևս մեկ էսկադրիլ... Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբեր... Բախվել են «Mitsubishi»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վիր... ԵՄ աջակցությամբ անձնական տվյալների պաշտպանութ... Ֆիզիկայի դասին ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուս... ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ջոն Կիրակոսյա... ՀՀ քաղաքացիները՝ ընդդեմ հայերի ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրա... Քննարկվել է աղետի գոտում գյուղատնտեսության ոլ... Բայդենն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունե... Պարեկներն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահա... Շունը հարձակվել է դասախոսի վրա և կծել, որից հ... Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացվ... «Անարդար փաստաթուղթը գին չունի». Կոբախիձեն ան... Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ... Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց ... Անահիտ Մանասյանը մեկնաբանել է արդարադատության... Ի՞նչ անել սթրեսի մակարդակը կառավարելու համար.... Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը երկրի տարածք... Կառավարությունը շուրջ 1,4 միլիարդ դրամ է հատկ... Գործարկվելու է էլեկտրական շչակ Ի՞նչ նորություններ կան Վեդիի դպրոցից ԲԿ տեղափ... Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական ... Ընթանում է Կառավարության նիստը. Ուղիղ Արձանագրվել է 23 պատահար․ 3 մարդ զոհվել է «Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի... Պետք է պատրաստել հասարակությանը Բաքվում կայան... Աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գազ չի լինելու Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկ... ՀԷՑ-ը ռուսաստանաբնակ գործարարից խլելու փորձեր... Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովոր... Ինչո՞ւ հինգ տարի անց որոշեցին կալանավորել գոր... Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են,... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... «ՀՀ քննչական կոմիտեի 10-ամյակ» հոբելյանական մ... Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-... Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025... Շարժման աջակից գործարարներին ճնշում են. «Հրապ... «Ես Գեղարքունիքի Նիկոլն եմ». մարզպետը «Լիսկայ... ՔՊ-ականների եւ Քյարամյանի «սերը» փոխադարձ է. ... 24 ժամ ջուր չի լինելու Դուրովը հայտարարել է, որ Telegram-ը նոր գործա... Փարիզում քննարկվել են Ադրբեջանում ապօրինաբար ... Տեն Հագն անընդհատ արդարացումներ է փնտրում․ Սա... Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆ... Հիմնանորոգվում և վերակառուցվում են կրթական հա... Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դ... Ֆիզիկական ներգործության և սառը զենք կրելու հա... Հիստերոսկոպիա․ ո՞ւմ է ցուցված Ինչն է եղել Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա տղ... Մանրամասներ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին տեղի ու... Պատերազմից 4 տարի անց հաստատվել է անմահացած Հ... Իրանական հարձակումն ագրեսիվ էր, բայց ոչ ճշգրի... Աշտարակի նախկին ՃՈ-ի հարևանությամբ Hyundai-ն ... Սպասվող գեոմագնիսական փոթորիկը մեզ կհարվածի հ... Ռոնալդուն հանդիպել է Ալ-Նասրի ղեկավարության հ... 48-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակա... Քննարկեցինք կադրային հարցեր. Փաշինյանը տեսանյ... Ալեքսանդր Պետրակովը Ֆարերյան կղզիների դեմ խաղ... Պետք է ամեն ինչ անենք դրական արդյունքի հասնել... Որտե՞ղ չի կարելի ծխել Կրթությունը գործիք է՝ մարդուն առնչակցել սեփակ... Մանրամասներ՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած վ... Արտյոմ Սուջյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր ... Թուրքիան դատապարտել է Պակիստանում տեղի ունեցա... ԱՄՆ-ը դեռ տեղյակ չէ Իրանին Իսրայելի նախատեսած... «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադր... Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ղազախստան «Գիտեմ՝ ինչպիսի դաժան օրեր են ապրում Բաքվում ... Իրանական բալիստիկ հրթիռները հաջողությամբ խոցե... Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրա... Գերմանիայի նախագահական նստավայրում կայացել է ... Իրանում քննարկվում է Միջուկային զենքի չտարածմ... Հայաստանում եվրոպական մի շարք երկրների դեսպան... Արփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավոր... Հայաստանը մասնակցել է աշխատանքներին, բայց հետ... Պարեկները թմրանյութի ապօրինի շրջանառության դե... «Մամա, հույսդ չկտրես, գալու եմ…»․ Բաքվի նույն... Ավարտվել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիր... Շինանյութի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ը...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan