Արգելափակումից դուրս է բերվել մոտ 255 ավտոմեքենա Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին
Մարտի 31-ին՝ ժամը 12:41-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Զույգաղբյուր-Կարմրավան ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 12:38-ից մինչև 18:05-ը փրկարարները, «Աշոցքի ՃՇՇ»-ն ու Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել մոտ 255 ավտոմեքենա (485 ուղևոր):