Տեղումներն առաջիկա 5 օրերին կպահպանվեն
Մարտի 30-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ
սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում մարտի 31-ին, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։