Նախարարի արձագանքը իր տեղակալին բերման ենթարկելու մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը facebook-ի իր էջում գրում է ՝
«Այս պահին Հայաստանում չեմ և քիչ առաջ տեղեկացա, որ ԱԱԾ-ն իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառում, ինչից հետո բերման է ենթարկել իմ տեղակալ Արսեն Դավթյանին։
Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում։ Կարծում եմ ԱԱԾ-ն պարզաբանում կտա ավելի ուշ»։