Բողոքի ակցիա Օպերայի և բալետի ազգային թատրոնում
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գոևոգ Գորիգիսյանը facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որն արվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում.
«Բողոքի ակցիա բեմում։ Օպերայի և բալետի ազգային թատրոնի անձնակազմը պատրաստվում է նամակով դիմել կառավարությանը։
Հ.Գ. Նույնիսկ մշակութային երեկոն չի ստացվում ապաքաղաքական անցկացնել։ Բարեբախտաբար ներկայացնումը կայացավ»,- գրել է Գորգիսյանը: