Հայաստանն ու Բելառուսն առաջարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ինտեգրման նախագծեր
Հայաստանի եւ Բելառուսի ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) ինտեգրացիոն նախագծերի մասին: Այդ մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ներքին շուկաների, ինֆորմատիզացման եւ ինֆորմացիոն-կոմունիկատիվ տեխնոլոգիաների հարցերով հանձնախողովի նախարար Կարինե Մինասյանը:
Մարտին Ռուսական բիզնեսի շաբաթվա ընթացքում այդ նախաձեռնությամբ առաջինը
ներկայացել է Ռուսաստանը: Մասնավորապես, Մոսկվան առաջարկել է չորս
ինտեգրացիոն նախագիծ, այդ թվում՝ սննդամթերքի եւ այլ արտադրանքի մեծածախ
բաշխման կենտրոնների ստեղծում եւ ԵԱՏՄ կազմակերպությունների եւ
քաղաքացիների միջեւ դրամական փոխանցումների համակարգի զարգացումը:
«Առաջինը նախաձեռնությունների փաթեթը ներկայացրեց Ռուսաստանը: Երկրները
դեռ չեն քննարկել Ռուսաստանի առաջարկները: Առաջարկներ են եղել նաեւ
Հայաստանի եւ Բելառուսի կողմից»,-ասել է Մինասյանը:
Նա նշել է, որ հաճախ որոշումները, որոնք մի երկրում փորձարկվել են
բիզնեսի կողմից, անհնար է տարածել 5 երկրներում: Այդ իսկ պատճառով, ըստ
նրա, անհրաժեշտ է փորձարկել յուրաքանչյուր նախաձեռնությունն առանձին:
Սակայն, Մինասյանի խոսքերով, ինտեգրացիոն նախագծերն անհրաժեշտ են, քանի որ
հատկապես դրանց միջոցով է իրականացվում «համագործակցությունը,
կոնսորցիումների ձեւավորվումը, իրավասությունների կուտակումն ինտեգրացիոն
նախագծերում»:
«Հանձնաժողովի խորհուրդը կդիտարկի կողմերի բոլոր առաջարկները եւ որոշում
կկայացնի՝ դրանցից որոնք պետք է մշակել հաջորդիվ, իսկ նախաձեռնությունները
մշակելու շուրջ հետաքրքրվածություն պետք է ցուցաբերեն առնվազն երեք
երկրներ»,-ամփոփել է նա:
Նշենք, որ ինտեգրացիոն նախաձեռնությունների մշակումը կընթանա ծրագրային
ձեւաչափով, որը ենթադրում է միության առնվազն երեք երկրների եւ անդամ
պետությունների ղեկավար մարմինների մասնակցություն: