Նազենի Ղարիբյանն աշխատանքից ազատել է Կոնստանտին Օրբելյանին
Հայաստանի մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Այս մասին հայտնում է Aravot.am-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Նախարարի պարտականությունները կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանը հայտնել է, որ աշխատանքից ազատելու պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո:
Ի դեպ, այսօր կկայանա նաև Ազգային օպերային թատրոնում աշխարհահռչակ «ՍԱՆՇԱ գրուպի» կողմից թատրոնին նվիրվելիք թանկարժեք բալետային հանդերձանքի և անհրաժեշտ պարագաների հանձնման արարողությունը, որի ժամանակ հնարավոր է իր ազատման պատճառներին անդրադառնա Կոնստանտին Օրբելյանը: