Լուիզա Ղամբարյանը ընտանիքի անդամների շատություն է խնդրում Ձմեռ պապիկից
Operativ.am-ի հետ զրույցում Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը պատմեց, թե որտղ է դիմավորելու 2013 թվականի Ամանորը և ում հետ:
Ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Ամանորը:
-Այս տարի ևս, ինչպես կյանքիս վերջին յոթ տարիները Ամանորը դիմավորելու եմ ընտանիքիս հետ, արտերկրում: Այս տարի Ամանորը դիմավորելու ենք Հնդկական օվկիանոսի ափին:
Ձեր ամենասիրելի ամանորյա ուտեստը ո՞րն է:
-Այդպիսի ուտեստ չկա. ինձ համար Ամանորը հանդիսանում է ավելի շատ տոնական տրամադրության տոն, քան թե ուտելիքի:
Հավատու՞մ եք Ձմեռ պապիկի գոյությանը:
-Քանի որ այս տարի իմ տարին է ըստ աստղագուշակի, այդ պատճառով հավատում եմ իմ «Օձ» Ձմեռ պապիկին:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձմեռ պապիկից:
-Խաղաղություն, շատություն՝ ընտանիքի ամդամների տեսքով և առատություն՝ բարության, բոլոր հոգևոր արժեքների իմաստով և իհարկե իմաստնություն, որովհետև օձն առաջին հերթին իմասնություն է բերելու իր հետ:
Ամանորի հետ կապված հետաքրքիր դեպք, որ եղել է Ձեզ հետ:
-Ես ընտանիքում ամենափոքրն էի. եղբորս և քրոջս կրտսերն էի, հայրս ժողինստիտուտի դասախոս էր և գործուղման էր մեկնել Մոսկվա: Մենք այդ տարի Ամանորին տխուր էինք, որովհետև պապան մեզ հետ չէր: Մայրիկս իր ամբողջ առույգությամբ պատրաստում էր տոնական սեղանը, ես և եղբայրս էլ ամեն կերպ փորձում էինք խանգարել: 12:05 րոպե դռան զանգը հնչեց, ու պապաս տուն մտավ, ինքը ժամեր առաջ էր վերադարձել երկիր, սակայն միտումնավոր էր ուշ տուն եկել մեզ անակնկալ մատուցելով:Դա իմ ամենատպավորիչ Նոր տարին էր:
Հեղինակ՝ Սեդա Ղուկասյան