Թուրքական օդուժն Իրաքում չեզոքացրել է բարձրաստիճան PKK-ականների
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի խումբ բարձրաստիճան անդամներ չեզոքացվել են Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում թուրքական օդուժի հասցրած հարվածի ժամանակ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Մարտի 21-ին տեղի է ունեցել Ազգային հետախուզական կազմակերպության (ՄՏՏ) և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունը: Հարձակման արդյունքում ծանր վիրավորում է ստացել որպես «արտաքին գործերի նախարար» հայտնի Ռիզա Ալթունը, կազմակերպության ղեկավարներից Ջեմիլիա Բայիկան և այլք:
Օպերացիան իրականացվել է տվյալների հիման վրա, համաձայն որոնց` Ռիզա Ալթունը մտադիր էր կազմակերպել տեղի ականավոր անդամների հանդիպում: Վերահսկվել են բոլոր ճանապարհները և ավտոմեքենաները, որոնք կարող էին օգտագործվել Ալթունի կողմից: Անօդաչուների տրամադրած տվյալներով հնարավոր է եղել պարզել, որ Ալթունը, Օզդեմիրը և Դուրսունը գնացել են իրանա-իրաքյան սահմանի վրա գտնվող Աբու Բակր գյուղը: Նրանց կոորդինացիաները փոխանցվել են թուրքական օդուժի հրամանատարությանը, որից հետո թուրքական F16-ը թիրախային հարվածներ է հասցրել: