Վանաձորում բացվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն
Ամիսներ առաջ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծվեց Գյումրիի կինեմատոգրաֆիստների միությունը, որը կարևոր նշանակություն կունենա Շիրակի մարզի և տարածաշրջանի համար:
Այս մասին հայտնում է Կինեմատոգրաֆիտների միության լրատվական ծառայությունը:
Այս քաղաքականությունն իր մեջ ներառում է կինոմշակույթը Հայաստանի մարզերով մեկ ընդգրկելը, կինոմիջավայրի ստեղծումը ողջ Հայաստանով մեկ, երիտասարդ ստեղծագործողներին կինոյի վարպետների հետ համագործակցելու հնարավորություններ ընձեռելը, ինչպես նաև վարպետաց դասերի կազմակերպումը, կինոփառատոնային շարժմանն աջակցելը, այսօր ստեղծվող կինոյի հետ ծանոթացումը և այլն:
Այս քաղաքականության մեջ շատ կարևոր դեր ունի նաև կինոկրթության այլընտրանքային մոդելների նախաձեռնումը մարզերում:
ծրագրի Շարունակությունն իր դրսևորումն ունեցավ Վանաձորում՝ բացվեց Վանաձորի կինեմատոգրաֆիստների միությունը:
Հիմնադիր հանդիպումը, որը կայացավ շատ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, համատեղել էր Վանաձորի ստեղծագործող երիտասարդությանը, կինոյի, թատրոնի, կինոկրթության ներկայացուցիչների:
Ներկա էին ռեժիսորներ և դասախոսներ:
Մինչ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը երիտասարդության հետ խոսեց կինոյի մասին, քննարկվեցին կինոյին, ռեժիսուրային, կինոմասնագիտությանը և երիտասարդությանը հետաքրքրող բազմաթիվ հարցեր, հիմնադիր հանդիպման մասնակիցները, քննարկելով Վանաձորի ստեղծվող կինեմատոգրաֆիստների միության խնդիրներն ու ծրագրային անելիքները, միության նախագահ ընտրեցին ռեժիսոր, կինոռեժիսուրայի մասնագետ Տարոն Հարությունյանին, տեղակալներ՝ կինոյի դասախոս, COAF-ի Վանաձորի ներկայացուցիչ Հակոբ Ազիզյանին և թատրոնի պատմության դասախոս Անի Գևորգյանին: