Մյուլերն ավարտել է իր զեկույցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հայտնել է, որ ավարտել է իր զեկույցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ: Այժմ ԱՄՆ գլխավոր դատախազ Վիլիամ Բարը պետք է ամփոփի զեկույցը և կորոշի թե տեղեկատվության ինչքան մասը կներկայացնի Կոնգրեսին: Այս մասին հայտնել է BBC-ն:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բարը կոնգրեսականների հայտնել է, որ զեկույցի գլխավոր կետերը կներկայացնի հանգստյան օրերին:
Հատուկ դատախազը հետաքննություն վարում է արդեն 2 տարի և այս ընթացքում մեղադրանք է առաջադրվել նախագահ Թրամփի 6 օգնականների և տասնյակ ռուսների նկատմամբ:
Իր հերթին, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հերքել է Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները և հետաքննությունն անվանել է «վհուկների որս»: