Եվրահանձնաժողովը Google- ին տուգանել է 1,49 մլրդ եվրոյով
Եվրոպական հանձնաժողովը ռեկորդային՝ 1,49 մլրդ եվրո գումարով տուգանել է Google ընկերությանը: Այս մասին գրում է գրում է Газета.ру-ն:
Նշվում է, որ տուգանքը կիրառվել է Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու պատճառով, մասնավորապես, առցանց գովազդային շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար:
Ավելի վաղ նշվել էր, որ տուգանքի չափը AdSense գովազդների համար կարող է հասնել 13 մլրդ դոլարի: