Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում հայտարարել է, որ Թեհրան ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները հանցագործություն են: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ռոհանին նաև նշել է, որ երկրի իշխանությունները պատրաստվում են դատի տալ ԱՄՆ-ին՝ չհստակեցնելով, թե որտեղ են ընթանալու դատական գործընթացները և ինչպես է ձևակերպվելու դատական հայցը:
Իրանի նախագահը նաև հավելել է, որ սահմանափակումները երկրում հանգեցրել են գնաճի:
2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դուրս է գալիս համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (IFAP), որը ստորագրվել է նաև Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից: Այս գործարքը պարտավորեցնում էր Իրանին սահմանափակել միջուկային գործունեությունը ֆինանսական և տնտեսական պատժամիջոցների դադարեցման դիմաց: