Խամենեին կանխատեսում է ԱՄՆ-ի պատմության մեջ «ամենամեծ պարտությունը»
Իրանի ուժերի եւ ներուժի մոբիլիզացումը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ն կկրի իր պատմության մեջ ամենամեծ պարտությունը:
Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է Tasnim-ը:
Նա ընդգծել է թշնամու համընդհանուր ճնշման դեմ ուժերի առավելագույն
մոբիլիզացման անհրաժեշտությունը: «Թշնամիները՝ մասնավորապես, ԱՄՆ-ն եւ
սիոնիստները, այսօր էլ մոբիլիզացնում են իրենց բոլոր օբյեկտները եւ
հնարավորությունները Իրանի ժողովրդի դեմ, մինչդեռ մյուս արեւմտամետներն ու
եվրոպացիները նույնպես ինչ-որ կերպ թշնամություն են դրսեւորում Իրանի
նկատմամբ», - ասել է նա:
«Մեր իսկական թշնամին ԱՄՆ-ն է», - ընդգծել է Խամենեին՝ հայտարարելով,
որ երկիրը պետք է իրեն այնպես պահի, որպեսզի հակառակորդներն չմտածեն անգամ
Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման կամ ռազմական գործողությունների մասին:
Նա ներկայացրել է խնդիրների լուծման 11 միջոցներ, որոնք ծառացած են Իրանի
դեմ՝ ընդգծելով, որ խնդիրների լուծումը պետք է լինի «ակտիվ», այլ ոչ թե
«պասիվ»: