Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները քննարկել են էլեկտրական ցանցերի միացման հնարավորությունը
Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներ Ռեզա Արդաքանիանը և Ալեքսանդր Նովիկը հեռախոսով քննարկել են երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով էլեկտրական ցանցերի միացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարը:
Այս խոսակցության ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքով էլեկտրական ցանցերի միավորումը, «Սիրիկ» ՋԷԿ-ի 4 բլոկների կառուցումը և այլ հարցեր»,- ասվում է Իրանի նախարարի հայտարարությունում, որտեղ ընդգծվում է նաև, որ խոսակցությունը կայացել է վաղ առավոտյան: